ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Շմոլ գազի և սննդային թունավորումներ

15.12.2014 16:30 Թունավորում

Դեկտեմբերի 15-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամաբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1975 թ. ծնված Լիլիթ Ա.-ին, 1996 թ. ծնված Անուշ Գ.-ին, 1995 թ. ծնված Անի Գ.-ին, 2005 թ. ծնված Սերգեյ Գ.-ին և 1968 թ. ծնված Գևորգ Գ.-ին, ովքեր, ըստ ծնողների հայտարարության՝ տանը լոգանք ընդունելուց հետո վատ են զգացել:
Կատարվում է հետաքննություն:

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 03.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1993 թ. ծնված Ելենա Ա.-ն և 1987 Մարիետա Մ.-ն:
Նույն օրը, ժամը 04.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել նաև 2013 թ. ծնված Արմեն Մ.-ն և 2010 թ. ծնված Խաչատուր Խ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 22.00-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 00.00-ն ընկած ժամանակահատվածում, նշված անձինք թունավորվել են Ֆանարջյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 տանը տեղի ունեցած գազի արտահոսքի հետևանքով:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժողներն ի վիճակի չեն բացատրություն տալու:
Կատարվում է հետաքննություն:

***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1986 թ. ծնված Մարինե Մ.-ն, 1957 թ. ծնված Համեստ Ղ.-ն, 1979 թ. ծնված Արման Հ.-ն և 2006 թ. ծնված Արտյոմ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, տանն օգտագործել են պահածոյացված սմբուկ, ինչի հետևանքով թունավորվել են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:


***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1952 թ. ծնված Պայծառ Զ.-ն, 1986 թ. ծնված Անահիտ Բ.-ն, 1972 թ. ծնված Խաչատուր Բ.-ն և 1975 թ. ծնված Տիգրան Բ.-ն:
Պարզվել է, որ նշված անձինք նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, տանն իրենց վատ են զգացել, ինչի հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: