Շմոլ գազի թունավորումով
17.12.2014 12:34
Թունավորում
Դեկտեմբերի 15-ին, ժամը 04.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1975 թ. ծնված Արմեն Հ.-ն, 1978 թ. ծնված Ժաննա Թ.-ն, 1997 թ. ծնված Մարիետա Հ.-ն և 2000 թ. ծնված Բագրատ Հ.-ն:
Պարզվել է, որ նշված անձինք նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, իրենց բնակարանի լոգարանում լողանալուց հետո իրենց վատ են զգացել, ինչի հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: