Շմոլ գազից
Դեկտեմբերի 11-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Իրինա Սարդարյանը:
Պարզվել է, որ նա տան լոգարանում թունավորվել է շմոլ գազից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Զոլաքար գյուղի 23-ամյա մի բնակիչ:
Պարզվել է, որ նա թունավորվել է գազօջախից գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: