1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության վետերան Ռաֆայել Մեսրոպյանի գրքի շնորհանդեսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

03.02.2018 11:50 Միջոցառումներ
Ոստիկանության վետերան Ռաֆայել Մեսրոպյանի գրքի շնորհանդեսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունվարի 30-ին Մալաթիայի ոստիկանության վետերանների խորհրդի նախաձեռնությամբ` համայնքի վարչական շենքի դահլիճում տեղի ունեցավ ոստիկանության վետերան, բանաստեղծ, Արցախյան ազատամարտի մասնակից Ռաֆայել Մեսրոպյանի «Հերոսապատում» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը նվիրված էր Հայաստանի Հանրապետության և ոստիկանության 100-ամյակներին, ինչպես և հայոց բանակի 26-րդ տարեդարձին:
Շնորհանդեսին ներկա էին Արցախյան ազատամարտի մասնակից ոստիկանության վետերաններ, Երկրապահ կամավորականներ, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ, ոստիկաններ, գրողներ, այլ հյուրեր:
Մալաթիայի վետերանների խորհրդի նախագահը ներկայացրեց ոստիկանության դերն Արցախյան ազատամարտում և մասնակցությունը հայոց բանակի կազմավորման գործին: Այնուհետև խոսեց Ռաֆայել Մեսրոպյանի անցած մարտական ուղու, ծառայության ընթացքում ունեցած ձեռքբերումների, գրական գործունեության մասին, ընդգծելով, որ նրա ստեղծագործությունների զգալի մասը նվիրված են հայրենիքին և նպաստում են երիտասարդների դաստաիարակությանը:
Սերո Խանզադյանի անվան դպրոցի սաները բեմականացրել էին Ռաֆայել Մեսրոպյանի «Սարդարապատ հերոսական բալլադ» պոեմը: Վահան Զատիկյանի անվան դպրոցի աշակերտները արտասանեցին նրա բանաստեղծություններից: Ելույթ ունեցավ «Տարոն» գեղագիտական կենտրոնի պարային համույթը:
Միջոցառման ավարտին Ռաֆայել Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց շնորհանդեսի մասնակիցներին և գրքեր նվիրեց: