ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ

08.03.2021 16:08 Ուղերձներ

Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և գեղեցկության տոնի առթիվ:
Սիրելի կանա’յք, այս անգամ ձեր տոնը տխրության շունչ ու սխրանքի խորհուրդ ունի:
Խորին խոնարհումս ու շնորհավորանքս եմ հղում նախ և առաջ մեր զոհված ծառայակիցների մայրերին, կանանց, քույրերին, դստրիկներին:
Ձեր կորուստն անչափելի է, բայց վստահ եղեք, որ միշտ ձեր կողքին ենք և անելու ենք ամեն ինչ ձեր վիշտը գոնե փոքր-ինչ սփոփելու համար:
Շնորհավորում եմ մեր գործընկերուհիների՝ կին-ոստիկանների տոնը:
Դուք տղամարդկանց հավասար կրում եք ծառայության բոլոր դժվարությունները՝ աշխատանքը լիարժեք զուգորդելով ընտանիքի մոր արժանապատիվ առաքելության հետ:
Շնորհավորում եմ մեր գործընկերների մայրերին, քույրերին, կանանց, դուստրերին:
Թող ձեր սպասումը ծառայությունից վերադարձող սիրելիներին միշտ պսակվի հանդիպման երջանկությամբ:
Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, որոնք պատվարժան և ուսանելի ճանապարհ են անցել և այսօր իրենց փորձն են փոխանցում երիտասարդներին:
Շնորհավորանքներս եմ հղում Արցախի Հանրապետության մեր գործընկերուհիներին, մաղթում խաղաղ ծառայություն, ուժ ու հավատ, որ ապագան մերն է լինելու:
Շնորհավորում եմ բոլոր կանանց:
Խաղաղություն ձեր ընտանիքներին:
Երջանկություն ձեզ, սիրելինե՜ր:

ՀՀ ոստիկանության պետ
Վահե ՂԱԶԱՐՅԱՆ