ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սիրելի վետերաննե՛ր:
Շնորհավորում եմ ձեր ավանդական մասնագիտական տոնի՝ Միլիցիայի օրվա առթիվ:
Տոն, որը ոչ միայն հիշողության հնարավորություն է, այլև թույլ է տալիս ուրախությամբ տեսնել, որ ձեզնից շատերը ոչ թե վաստակած հանգստի հեռվից, այլ այսօրվա ոստիկանների առաջին շարքում են գնահատում սեփական գործն ու վաստակը:
Այո՛, իրավապահ լինելը ոչ թե աշխատանք է, այլ կոչում, որը չի ենթարկվում ժամանակի ու տարիքի հրամայականին ու տևում է այնքան, որքան անհրաժեշտ է հանրությանն ու մարդուն հանցավորությունից, ապօրինությունից, անարդարությունից պաշտպանելու համար:
Ուրեմն դուք ընդմի՛շտ իրավապահ եք և ողջ կյանքով, անձնազոհ աշխատանքով, վտանգին ընդառաջ գնալու պատրաստակամությամբ եք հավաստել ձեր անմնացորդ նվիրումը աշխարհի ամենամարդասիրական գործին:
Հավաստել եք ձեր հազարավոր սաներով, որոնք այսօր էլ սովորում են ձեզնից, քանզի լավագույն ավանդույթներն են լավագույն բարեփոխումների հիմքում, ինչպես որ ճշմարիտ ապագա կերտում են միայն հավատարիմ հիշողությամբ:
Սիրելի՛ վետերաններ, շնորհակալ ենք ձեզ՝ լավագույն ավանդույթների համար, որ միշտ նորանում են մեր ամենօրյա աշխատանքի մեջ:
Հավատարիմ ենք հիշողությանը, որ հսկում է մեր այսօրվա ընթացքն ու վաղվա ծրագրերը:
Կրկին շնորհավորում եմ ձեր խորհրդանշական տոնի առթիվ:
Մաղթում եմ ամուր առողջություն, երջանկություն, գործը շարունակելու հաստատակամություն:
Աստված ձեզ պահապան:
Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
ոստիկանության գեներալ-գնդապետ