ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ (տեսանյութ)
07.04.2014 14:28
Համակարգի լրատու
Սիրելի՛ կանայք:
ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ Ապրիլի 7-ի՝ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ:
Օրինաչափ է, որ նույնարմատ են կինն ու կյանքը, քանզի մայր-կինն է գործում արարչության հրաշքը և կրում մարդու հարատևման պատասխանատվությունը:
Սիրելի՛ գործընկերուհիներ, օջախի մոր, պահապանի ու դաստիարակի սուրբ գործի հետ դուք, տղամարդկանց հավասար, կրում եք ոստիկանի արժանապատիվ կոչումը, հաղթահարում մեր բարդ աշխատանքի բոլոր դժվարությունները:
Շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում եմ արդյունավետ ծառայություն օրենքին ու ժողովրդին:
Շնորհավորում եմ և լավագույնն եմ մաղթում ոստիկանության ծառայողների մայրերին և կանանց:
Լուսավոր տոնի առթիվ շնորհավորում եմ բոլո՛ր մայրերին՝ մեր պահապան հրեշտակներին, բոլո՛ր կանանց՝ մեր նպատակների և ձեռնարկների համախոհներին ու զինակիցներին:
Թող խաղաղ լինի ձեր օջախների երկինքը, շեն լինեն ձեր տները, թող գեղեցկության հրաշքն ու մայրության երջանկությունը ուղեկից լինեն ձեզ ողջ կյանքում:
Աստված ձեզ պահապան:
Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
գեներալ-լեյտենանտ