Շնորհավորում ենք Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ
21.11.2013 20:51
Պաշտոնական
Այսօր հեռուստատեսության համաշխարհային օրն է, հեռահաղորդակցության մի բնագավառի, որը վաղուց արդեն դադարել է զուտ լրատվության միջոց լինելուց` վերածվելով ինքնուրույն մշակույթի, առանց որի իրեն չի կարող պատկերացնել, ո´չ քաղաքացին, ո´չ էլ հասարակությունը:
ՀՀ ոստիկանությունը շնորհավորում է հանրապետության հեռուստաընկերությունների աշխատակազմերին, բոլոր նրանց, ովքեր ձեռքը պահում են ժամանանակի զարկերակին` ոչ միայն ապահովելով օպերատիվ լրատվություն, այլև ձևավորելով հասարակության արժեհամակարգերը, բոլոր նրանց, ովքեր ուշագրավ հաղորդաշարերով ապահովում են հասարակության մշակութային զարգացումը, բոլոր նրանց, ովքեր ձևավորում են Հայաստանի և Հայաստանի քաղաքացու կերպարը հեռուստատեսային աշխարհի` սահմաններ չճանաչող, համամարդկային տարածության մեջ:
Մաղթում ենք բոլորիդ ստեղծագործ աշխատանք, նորանոր ձեռքբերումներ հայկական հեռւստատեսության զարգացման գործում, նվաճումներ քսանմեկերորդ դարի հասարակության և մարդու` գիտակից և օրինահարգ քաղաքացու, լիարժեք անհատականության կերտման ոլորտում:
ՀՀ ոստիկանություն