Խարդախության մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ Հայաստան բացատրական աշխատանքի շնորհիվ

ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և իրավապահներին է ներկայացել 31-ամյա Հենրիկ Կ.-ն: Նա 2021 թ. հունիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Հենրիկ Կ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: