Շոգեքարշի 4 վագոնները դուրս են եկել հոսքագծից և կողաշրջվել
20.05.2019 18:05
Օդային և երկաթուղային վթար
Մայիսի 18-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին «Հարավ-կովկասյան երկաթգիծ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ մայիսի 17-ին ջերմաէլեկտրակայանից մինչև 8-րդ կիլոմետր ընկած հատվածում շոգեքարշի 11 վագոններից բաղկացած շարասյան 4 վագոնները դուրս են եկել հոսքագծից և կողաշրջվել:
Պարզել է, որ նշված շոգեքարշը կողաշրջվել է՝ վնասելով մոտակա ՍՊ ընկերության պարիսպը, թրթուրավոր տրակտորը և ՍՊԸ տարածքում գտնվող կոնտեյներները:
Մեքենավարը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: