Շորթման մեղադրանքով
18.10.2012 11:25
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արագածոտնի մարզային վարչությունների և Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հոկտեմբերի 17-ին, ժամը 10.20-ին, Ծաղկահովիտ գյուղից Արագածի բաժին բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Ռոլանդ Ռ.-ն, որը 2005 թ. դեկտեմբերի 12-ից ՌԴ Օմսկի իրավապահների կողմից հետախուզվում էր շորթման մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: