ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր շորթման մեղադրանքով
27.05.2021 11:39
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 26-ին Սիլիկյան թաղամասի տներից մեկում հայտնաբերվել և Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Հայկ Հ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 14-ից ՌԴ Աստրախան քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Շորթումը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: