Շորթման մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
02.12.2017 11:31
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 1-ին, ժամը 9.30-ին, բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Սամվել Հ.-ն, որը օգոստոսի 25-ից ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի երկրամասի ՆԳՎ Պրեդգորնիի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163 հոդվածի (շորթումը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: