Շորթած գումարը վերցնելուց հետո կնոջը ոստիկանները բերման ենթարկեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարտի 19-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում 49-ամյա մի կին հաղորդում տվեց: Վանաձորցի կնոջ հայտնածով՝ ծանոթներից մեկն իր մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկություններ ունի և դրանք չտարածելու համար իրենից մեկ տարի շարունակ 200 հազար դրամ է պահանջում: Բացի այդ, պահանջել է նաև տալ օրական 1000 դրամ:
Հաղորդման հիման վրա ոստիկանության Բազումի բաժնում նյութեր նախապատրաստվեցին: Կազմակերպվեց օպերատիվ հետախուզական միջոցառում: Փորձաքրեագետները հատուկ գունանյութով թղթադրամները մշակեցին՝ դրանց վրա գրելով շորթում բառը: Միջոցառմանը ներգրավվեցին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման և Լոռու մարզային վարչությունների ծառայողները:
Հաղորդման հաջորդ օրը՝ մարտի 20-ին, ժամը 18-ի սահմաններում, 200 հազար դրամը ստանալուց անմիջապես հետո Վանաձորում ապրող 57-ամյա կինը բռնվեց և շորթում կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Բազումի բաժին:
Նրա անձնական խուզարկությամբ 200 հազար դրամը հայտնաբերվեց: Մշակված թղթադրամները տաբատի գրպանում էին:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: