Շուտով ոստիկանությունը կշարունակի ծառայել օրենքին ու ժողովրդին՝ արդեն նոր համազգեստով (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, նոր ոստիկանի ձևավորման ընթացքը ենթադրում են ոչ միայն բովանդակային վերափոխումներ, այլև ոստիկանի վարվելակերպի, պահվածքի, արտաքին տեսքի, այդ թվում՝ համազգեստի փոփոխություն:
Սեպտեմբերի 6-ին ոստիկանության ղեկավարությունը ծանոթացավ ոստիկանության ծառայողների նոր համազգեստի նմուշներին:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն իր դիտողություններն ու առաջարկություններն արեց` հաշվի առնելով նոր հանդերձանքի ոչ միայն գեղագիտական կողմը, այլև ծառայողին և ծառայութանը առավելագույնս հարմարավետ լինելու անհրաժեշտությունը: Հանձնարարականներ տրվեցին գործի պատասխանատուներին` հնարավորինս կարճ ժամկետում կատարել նշված փոփոխությունները և կատարելագործված նմուշները ներկայացնել կառավարության հաստատմանը: Շուտով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կշարունակի ծառայել օրենքին ու ժողովրդին` արդեն նոր համազգեստով: