ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բանակցային ոստիկանության մոդելի ուսումնասիրման նպատակով ճանաչողական այց Շվեդիայի Թագավորություն

Բանակցային ոստիկանության մոդելի ուսումնասիրման նպատակով ճանաչողական այց Շվեդիայի Թագավորություն

2021 թ. դեկտեմբերի 7-ից 9-ը Շվեդիայի Թագավորության մայրաքաղաք Ստոկհոլմ էին այցելել ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը և ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը։
Այցը կազմակերպվել էր ԵԱՀԿ անդրազգային վտանգների վարչության, ոստիկանության ռազմավարական հարցերի բաժնի նախաձեռնությամբ և Շվեդիայի ոստիկանության հյուրընկալությամբ՝ ԵԱՀԿ-ՀՀ համագործակցության` «Հայաստանում ոստիկանություն-հասարակություն համագործակցության ամրապնդում» ծրագրի շրջանակներում Հայաստանում բանակցային ոստիկանության ներդրման նպատակով։
Եռօրյա այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Շվեդիայի կառավարության և ոստիկանության ներկայացուցիչների հետ, որոնք կիսվել են բանակցային ոստիկանության շվեդական մոդելի իրենց գիտելիքներով և փորձով։
Պատվիրակությունը այցելել է նաև Ռոզերբերգի ոստիկանության մարտավարական ուսուցման կենտրոններ։