«ԲՄՎ»-ն շրջվել և վրաերթի է ենթարկել 77-ամյա կնոջ
Սեպտեմբերի 8-ին, ժամը 17.05-ի սահմաններում, Գյումրիի Մուշ 2/2 թաղամասի թիվ 54 շենքի դիմաց իրար են բախվել «Գազել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԲՄՎ»-ն շրջվել և վրաերթի է ենթարկել հետիոտնի` 77-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: