Ծանոթի տնից նոութբուք էր գողացել
1987 թ. ծնված Հրանուշ Մ.-ն ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր տվել, որ իր ծանոթ Անին բնակարանից գողացել է նոութբուքը` պատճառելով 260.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է, որ Անին 1987 թ. ծնված Ադրինե Ք.-ն է, ով խոստովանել է կատարածը:
Քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: