Նռնակ և փամփուշտներ է հանձնել
03.03.2016 14:23
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 2-ին, ժամը 14.40-ին, գծային բաժանմունք է ներկայացել 1960 թ. ծնված Սեյրան Հ.-ն և կամավոր հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 29 և 7.62 մմ տրամաչափի 32 փամփուշտ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: