Անասնագողությունը բացահայտվեց
Հունվարի 2-ին, ժամը 09.55-ին, Անտառամուտ գյուղի մի բնակիչ զանգահարել է ոստիկանության Գուգարքի բաժին և հայտնել, որ գիշերը ջարդել են իր անասնագոմի դուռը և գողացել մեկ գլուխ կով և երկու գլուխ հորթ՝ պատճառելով ընդհանուր 410.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած որոնողական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 18.20-ի սահմաններում, մեկ գլուխ կովը հայտնաբերվել է նույն գյուղի մի բնակչի անասնագոմում:
Վերջինս, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ 2 գլուխ մոզիները հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: