Տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 2 կանանց. նրանցից մեկը մահացել է
24.12.2015 12:16
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 23-ին, ժամը 07.40-ին, թիվ 10 երթուղու «Շկոդա 14 TR» տրոլեյբուսի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 51 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 2 կանանց, ինչի հետևանքով նրանցից մեկը` 1958 թ. ծնված Հասմիկ Իգիթյանը, տեղում մահացել է, իսկ մյուսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: