ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՈԶ ծառայողներն անցկացրել են հրաձգության պարապմունքներ

Սեպտեմբերի 9-ին, համաձայն մարտական հերթապահության նախապատրաստման պլանի, ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողները պաշտպանության նախարարության զորավարժարանում անցկացրին գործնական հրաձգության պարապմունքներ։ Պարապմունքների ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց ջոկերի մարտական հրաձգությանը, ինչը մարտական գործողությունների ժամանակ նպաստում է ջոկերի համագործակցված ու ներդաշնակ գործողություններին։