Ողբերգական վթար Վեդի-Գինեվետ ճանապարհին
Օգոստոսի 27-ին, ժամը 14.08-ին, «Վեդիի» հրշեջ-փրկարարական ջոկատից ստացվել է հաղորդում, որ մեքենա է ընկել Նոր Ուղի գյուղի ջրատարը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.55-ի սահմաններում, Նոր Կյանք գյուղի բնակիչ, 10-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա Սպարտակ Շահինյանը, վարելով «Մերսեդեսը», Վեդի-Գինեվետ միջհամայնքային ճանապարհի Նոր Ուղի գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը, ինչի հետևանքով նա և երկու ուղևոր` նրա տարեկից Էրիկ Ղազարյանն ու 13-ամյա Վիտալի Սիմոնյանը տեղում մահացել են:
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: