Ողջերի վրեժը՝ մեռածներից
Հոկտեմբերի 11-ին Էլեկտրոնային կապի միջոցով ոստիկանության Կապանի բաժին էր ստացվել մոսկվայաբնակ մի հայուհու դիմումը, որ այս տարվա հոկտեմբերի 4-ին հեռախոսազանգի, այնուհետև նկարների միջոցով տեղեկություն է ստացել Կապանից, թե Կապանի Կավարտ բանավանում գտնվող իրենց ընտանեկան գերեզմանատանը սրբապղծել են շիրմաքարերը՝ ավելի շատ վնասելով ծնողներինը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 6-ին բաժին է ներկայացել Հալիձոր թաղամասի բնակիչ 39-ամյա մի տղամարդ և խոստովանել, որ իր նախկին կնոջ քրոջ հետ ունեցած տարաձայնությունների պատճառով մետաղյա ձողով հարվածել է հիշյալ ընտանեկան գերեզմանատան շիրմաքարերի նկարներին և վնասել դրանք:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: