ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոչ հաճելի զուգադիպություն. դրամապանակի գողը մեկ այլ գողության համար բերման ենթարվածն էր

17.02.2014 12:47 Գողություն

Փետրվարի 13-ին, ժամը 12.20-ին, 1992 թ. ծնված Տաթևիկ Ս.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 10 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 85.000 դրամ, 10 դոլար և ոսկյա ականջօղեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է փետրվարի 12-ին մեկ այլ գողություն կատարելու համար ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկված Անդրանիկ Խ.-ն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: