Ոսկու հանքանյութ և թմրամիջոց՝ «Մերսեդես Բենց»-ում
Հունիսի 11-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողները, հանքանյութի գողություն կատարելու կասկածանքով, Վարդենիսի Վ. Համբարձումյան փողոցից, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արթուր Մ.-ին` իր վարած «Մերսեդես Բենց Ե230» մակնիշի ավտոմեքենայով:
Արթուր Մ.-ն բացատրություն է տվել, որ հունիսի 8-ին, ժամը 16-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքի տարածքից հավաքել է մոտ 30 կգ հանքանյութ, որը գտնվում է ավտոմեքենայի մեջ, և բացի այդ՝ իր ավտոմեքենայի մեջ է պահում նաև 2015 թ. աշնանից Վարդենիս քաղաքի աղբանոցից հավաքած կանեփի զանգվածը:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: