ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հյուրընկալվել է ընկերոջ տանը և գողացել նրա ոսկյա շղթան

01.05.2015 12:41 Գողություն

Ապրիլի 30-ին, ժամը 00.05-ին, 1985 թ. ծնված Էդվարդ Մ.-ն ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ ապրիլի 29-ին, ժամը 13.20-ի սահմաններում, իր ընկերոջ` 1988 թ. ծնված Սամվել Ս.-ի հետ եկել են իր բնակարան և ժամը 14.00-ին դուրս եկել, իսկ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում վերադարձել է և նկատել, որ իր 130.000 դրամ արժողության ոսկյա շղթան բացակայում է և կասկածում է, որ այն գողացել է Սամվել Ս.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 30-ին, ժամը 01.00-ին, Սամվել Ս.-ն հրավիրվել է բաժին և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ խոստովանել կատարածը:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: