ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերեցին «Հայանտառ»-ին մեծ վնասներ պատճառողին

18.06.2015 09:38 Գողություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի անտառապետության տարածքից 975 մետր երկարության փշալարը վնասել և գողացել են 312 մետր խողովակաշար, որի վրա եղել է 13 փական և 2 մետրանոց 325 երկաթե հենասյուն:
Հունիսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները. գողությունը կատարելու կասկածանքով, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Թադևոս Շ.-ին, որը ներկայացվել է քննչական բաժին:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: