Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհին «Միցուբիշի»-ն ընկել է ձորը. վարորդը մահացել է
21.10.2019 15:03
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 18-ին, ժամը 06.35-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի 25-րդ կմ-ին, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ձորը. վարորդը՝ 1956 թ. ծնված Վարուժան Սարիբեկյանը, մահացած տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 09.00-ին, հիվանդանոց է դիմել նաև վարորդի 58-ամյա կինը, որը մարմնական վնասվածք էր ստացել նույն վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: