Ոսկյա զարդերի գողության հետքերով
Հունիսի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հալաբյան փողոցի մի բնակարանից գողություն է կատարվել:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 20.30-ից մինչև ժամը 21.30-ն ընկած ժամանակահատվածում, 3-րդ հարկում գտնվող այդ բնակարանից գողացել են ոսկյա զարդեր:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Հալաբյան փողոցի թիվ 9 շենքի բակից բաժին են ներկայացրել 1998 թ. ծնված Վլադիմիր Գ.-ին: Նա խոստովանել է, որ գողությունը ինքը կատարել է ոմն Գևորգի հետ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգի անձը պարզելու և նրան ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Վլադիմիր Գ.-ն հանձնվել է ծնողների հսկողությանը:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: