Ոսկու հանքից գողություն կատարողներին հայտնաբերեցին
Սեպտեմբերի 10-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի թիվ 40 հանքախորշի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Կամո Դ.-ին և 1990 թ. ծնված Սիմակ Դ.-ին:
Նրանցից առաջինի մոտ հայտնաբերվել է 19, իսկ մյուսի մոտ` 23 կգ հանքանյութի նմանվող զանգված:
Կամո Դ.-ն բացատրություն է տվել, որ նույն օրն առավոտյան իրենք գնացել են նշված հանքախորշից ոսկու հանքանյութ գողանալու, վերամշակելու և ոսկի ստանալու նպատակով:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: