Ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական «Ուղիղ կապը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
03.12.2014 12:05
Համակարգի լրատու
Դեկտեմբերի 2-ին հերթական «Ուղիղ կապի» հյուրն էր Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Խաչատրյանը:
«Ուղիղ կապի» ընթացքում ստացված հեռախոսազանգերին, որոնք վերաբերում էին տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների արձանագրմանը, տուգանքներին և քաղաքացիների բողոքներին, տրվեցին սպառիչ պատասխաններ:
Օրվա թեմայի հետ չառնչվող մի շարք հարցերի վերաբերյալ նույնպես քաղաքացիներին տրվել է անհրաժեշտ խորհրդատվություն:
«Ուղիղ կապ»-ի հերթական թեմայի և հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի նախապես: