1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 30-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
Ռուսաստանից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ իր երեխան 10 տարեկան է, ունի Հայաստանի քաղաքացու անձնագիր, սակայն վավերականության ժամկետը լրացել է: Ամուսինը Հայաստանի քաղաքացի չէ, նա մեկ անգամ արդեն տվել է համաձայնություն երեխայի քաղաքացիության և անձնագիր ստանալու համար: Քաղաքացուն հետաքրքրում է՝ ինքը ցանկանում է գալ Հայաստան, կարո՞ղ է առանց ամուսնու համաձայնության ստանալ երեխայի անձնագիրը: Նրան պարզաբանվել է, որ տվյալ դեպքում մյուս ծնողի համաձայնությունը և ներկայությունը չի պահանջվում անձնագիր ստանալու համար:
Հայաստանից զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ իր անձնագրում ծննդյան տարեթիվը նշված է, սակայն հաշվի առնելով այն, որ ծննդյան վկայականում նշված չէ ծննդյան օրը և ամիսը, անձնագրում դրանց փոխարեն տպագրվել են զրոներ: Քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ՝ կարո՞ղ է անձնագիրը փոխանակելիս ծննդյան օրը և ամիսը լրացնել անձնագրային ծառայությունում՝ վկաների կողմից տրված բացատրության հիման վրա: Նրան պարզաբանվել է, որ եթե բավարար հիմքեր չեն եղել ծննդյան վկայանակի փոխանակման համար, ապա պետք է դիմել դատարան՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջով: Այնուհետև, պահանջը բավարարվելուց հետո դիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին՝ գրառումներում ուղղում կատարելու և նոր ծննդյան վկայական ստանալու համար: Նոր ծննդյան վկայան ստանալուց հետո պետք է դիմել անձնագրային ծառայություն՝ տվյալների փոփոխության հիմքով նույնականացման քարտ, ցանկության դեպքում նաև կենսաչափական անձնագիր ստանալու համար:
Զանգահարել է Հունաստանում գտնվող քաղաքացին: Պարզվել է, որ դեռևս 2012 թվականին նրա, կնոջ և դստեր Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումը ՀՀ Նախագահի կողմից բավարարվել է, նրանց շնորհվել է քաղաքացիություն: Վերջիններս ցանկանում էին տեղեկանալ, թե Նախագահի կողմից Հայաստանի քաղաքացիություն շնորհելուց հետո անձը կարո՞ղ է առաջին անգամ անձնագիրը ստանալ դիվանագիտական ծառայության միջոցով, եթե գտնվում է օտարերկրյա պետությունում: Բացի այդ, քաղաքացիություն շնորհվելուց հետո կա՞ արդյոք սահմանված ժամկետ անձնագիր ստանալու համար:
Նրան պարզաբանվել է, որ Հայաստանի քաղաքացիություն շնորհելու և դրանից հետո առաջին անգամ անձնագիր ստանալու գործընթացները միմյանց հետ փոխպայմանավորված, սակայն առանձին գորընթացներ են: ՀՀ Նախագահի կողմից քաղաքացիություն շնորհվելուց հետո անհրաժեշտ է դիմել անձնագիր ստանալու համար: Անկախ այն հանգամանքից, թե քաղաքացիություն ստանալու դիմումները որտեղ է ներկայացրել անձը, առաջին անգամ անձնագիր ստանալու համար պետք է դիմի ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Բացառություն է սահմանվել Լիբանանի Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիների համար: Վերջիններս Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո անձնագրերը կարող են ստանալ նշված պետություններում գտնվող Հայաստանի դիվանագիտական ծառայություններից:
Տեղեկացվել է նաև, որ ժամկետային սահմանափակում նախատեսված չէ ՀՀ Նախագահի հրամանագրով Հայաստանի քաղաքացիություն շնորհվելուց հետո անձնագիր ստանալու համար:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հուլիսի 7-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: