ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ի՞նչ պարզեցին ոստիկանները խուզարկությունից հետո

Փետրվարի 6-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 1961 թ. ծնված Սամվել Խ.-ի տանը և կից շինությունում: Թոնրատնից հայտնաբերվել է «ՌԳԴ5» տիպի 1 և «Ֆ1» տիպի 5 նռնակ՝ առանց պայթուցիչների, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 866 և 7.62 մմ տրամաչափի 343 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: