ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1942 թ. ծնված Ռուբիկ Մ.-ն կամավոր հանձնել է գործարանային արտադրության, թմբուկավոր ատրճանակ և 5.6 մմ տրամաչափի 10 փամփուշտ:

***

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1977 թ. ծնված Ցոլակ Կ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ 27-Ե» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:

***
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1992 թ. ծնված Արտակ Հ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18Ե» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: