Կողոպուտի և գողության փորձի համար հետախուզվոը հայտնաբերվեց Ոստանում
20.09.2018 15:43
Հետախուզվողի հայտնաբերում

«Նելեգալ-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 19-ին, ժամը 08.30-ին, Ոստան գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Գրիգոր Գ.-ն, որը սեպտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձը) 1-ին մասի և 176 հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: