ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքը. զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Հրաչյա Գ.-ն և հանձնել նռնականետի 2 արկ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և տարբեր մմ տրամաչափի 184 փամփուշտ:

***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում՝ 1969 թ. ծնված Վարդան Ջ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան, 1 ինքնաշեն ատրճանակ, 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 15 դատարկ պարկուճ, 7,62 մմ տրամաչափի 1 և 12,7 մմ տրամաչափի 1 փամփուշտի դատարկ պարկուճ, 12,7 մմ տրամաչափի փամփուշտի գնդակ ու ինքնաձիգի 1 դատարկ պահունակ:

***
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1982 թ. ծնված Կարեն Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: