ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանը, որը, հաճախ նաև կյանքի գնով, մարդկանց պաշտպանում է օրինախախտից, իր ծառայողական ու մասնագիտական պարտքը լիարժեք կատարելու համար պետք է ամուր թիկունք ունենա

Ոստիկանը, որը, հաճախ նաև կյանքի գնով, մարդկանց պաշտպանում է օրինախախտից, իր ծառայողական ու մասնագիտական պարտքը լիարժեք կատարելու համար պետք է ամուր թիկունք ունենա
Մարտի 22-ին ոստիկանությունում տեղի ունեցած միջոցառումը իրադարձություն կարելի է համարել թե նշանակալիությամբ, թե բարոյահոգեբանական լիցքերով, որ հաղորդվեց անձնակազմին:
Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը հանդիպեց ծառայողական բնակարաններ ստացած ոստիկանության աշխատակիցներին:
Շնորհավորելով երջանիկ բնակարանատերերին՝ Հովհաննես Հունանյանը հավաստիացրեց, որ հանձնաժողովն ընտրությունը կատարել է արդարության և անաչառության սկզբունքով՝ հիմք ունենալով ստորաբաժանումներից ստացված հայտերը, որոնք կազմվել են բնակարանի կարիք ունեցող ծառայողների մասնագիտական, ծառայողական, անձնային որակների մանրակրկիտ ու բազմակողմանի քննարկման արդյունքում:
Բնակարանները տրվում են անհատույց օգտագործման և կարող են սեփականաշնորհվել բնակարանատիրոջ ծառայողական ժամկետի ավարտին:
Ծառայողական բնակարանների հատկացման մասին ՀՀ ոստիկանության պետի հրամանի հրապարակումից հետո Հովհաննես Հունանյանը մեկ անգամ ևս շնորհավորեց  գործընկերներին և հավաստեց, որ այս գործընթացը շարունակական ու ամենամյա է լինելու:
Ոստիկանը, որը, հաճախ նաև կյանքի գնով, մեզ պաշտպանում է օրինախախտից, մեր տները՝ հանցավոր ոտնձգությունից, իր ծառայողական ու մասնագիտական պարտքը լիարժեք կատարելու համար պետք է ամուր թիկունք ունենա, ոչ միայն հանձին հավատավոր ու զինակից հասարակության, այլև՝ ընտանիքի, հարազատ տան և օջախի, որտեղից նրան կճանապարհեն վտանգաշատ ծառայության ու անհամբեր կսպասեն անպայման վերադարձին: Ահա մեր ևս տասնյակ գործընկերների էլ իրենց Տունն է սպասելու: Իսկ երբ Տունն է սպասում, չվերադառնալն անհնար է՝ պարտքը կատարած, պարզճակատ և արժանապատվորեն…