ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտեցին 3 տարվա վաղեմության բնակարանային գողությունը

18.01.2014 11:59 Գողություն
Ոստիկանները բացահայտեցին 3 տարվա վաղեմության բնակարանային գողությունը

2011 թ. հոկտեմբերի 30-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել մի քաղաքացու բնակարանից 500 ԱՄՆ դոլար, 145.000 դրամ և համակարգիչ գողանալու մասին:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ս/թ. հունվարի 17-ին, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 29 շենքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սևակ Բ.-ին: Նա խոստովանել է, որ 2011 թ. աշնանը պատուհանից մուտք է գործել բնակարան, կատարել գողություն, այնուհետև վերցնելով տան մուտքի դռան բանալին` բացել է դուռը և հեռացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: