ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բերման են ենթարկել կաթսայատնից գողության փորձ կատարողներին

07.01.2015 13:17 Գողություն
Հունվարի 6-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները   Երևանի Աճառյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 կաթսայատնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Գրիշա Պ.-ին, 1984 թ. ծնված Արթուր Գ.-ին, 1983 թ. ծնված Արշակ Հ.-ին և 1981 թ. ծնված Ազատ Մ.-ին:
Պարզվել է, որ նրանք կաթսայատնից փորձել են գողանալ մետաղյա ջարդոններ և տարբեր իրեր:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: