ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բնակչությանը հորդորում են հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը

Համայնքային ոստիկանության բաժնի ծառայողների և Կոտայքի մարզի ոստիկանության վետերանների խորհրդի կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 5-ին, ժամը 14.30-ին, 1950 թ. ծնված Ալիկ Ա.-ն ոստիկանության Կոտայքի բաժին կամավոր ներկայացրել է «Ֆ1», «ՌԳԴ» և հակատանկային 1-ական նռնակ, 1 պայթուցիչ, 2 դետոնատոր-պայթուցիչ և 6 պայթագլան (ամունալ):
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: