Ոստիկանները կանխեցին գողությունը
13.05.2013 12:44
Գողություն
Մայիսի 12-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Բուզանդի փողոցի թիվ 107 հասցեում գտնվող շինարարական տարածքից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ս.-ին, 1980 թ. ծնված Էդուարդ Ս.-ին, 1992 թ. ծնված Գրիգոր Ս.-ին, 1985 թ. ծնված Դավիթ Հ.-ին և 1991 թ. ծնված Վահան Փ.-ին: Նրանք փորձել են գողանալ շինհրապարակի պարսպի մետաղյա թիթեղները, սակայն հանցագործությունը կանխվել է ոստիկանների կողմից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: