ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերել են բարձրախոսը վնասողին, ձեռնարկվում են միջոցառումներ բարձրախոսի սեփականատիրոջը հայտնաբերելու ուղղությամբ

Հոկտեմբերի 17-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Արաբկիրի բաժին գրություն է ստացվել, որ համացանցում տեղադրվել է «Սամվել Ալեքսանյանի մարդկանց դիվերսիոն գործունեությունը» վերտառությամբ հոդված՝ տեսանյութով, որտեղ երևում է, որ դեղին գլխարկով անհայտ անձը վնասել է «Նախախորհրդարանի» բարձրախոսը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անձը հանդիսանում է 1987 թ. ծնված Նիկոլայ Ի.-ն, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ բարձրախոսի սեփականատիրոջը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: