1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները հայտնաբերել են դրամապանակներ գողացողներին

26.10.2013 11:43 Գողություն

Հոկտեմբերի 25-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից, թիվ 41 երթուղայինում գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել են տարբեր քարտեր և փայլուն մետաղից խաչ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սուրեն Ա.-ն դրամապանակը երթուղայինում գողացել է Մերի Վ.-ից, որից նույն օրը ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

                                                           ***
Հոկտեմբերի 18-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել մի քաղաքացու դրամապանակը գողանալու մասին (դրամապանակում եղել էր 57.000 դրամ, բանկային և ապահովագրական քարտեր, այլ փաստաթղթեր):
Հոկտեմբերի 25-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին:
Պարզվել է նաև, որ նա հոկտեմբերի 22-ին թիվ 99 երթուղու միկրոավտոբուսում գողացել էր մեկ այլ քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել էր 19.000 դրամ և բանկային քարտ:
Լևոն Ա.-ն խոստովանել է, որ նշված գողությունները կատարել է ինքը:
Կատարվում է նախաքննություն:
                                                           ***
Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ երթուղայինում մի ուղևորուհու պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր 10.000 դրամ և բանկային քարտ:
Հոկտեմբերի 25-ին ոստիկանության ծառայողերը նշված գողությունը կատարելու կասկածանքով Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մհեր Խ.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Կատարվում է հետաքննություն:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: