ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերել և առգրավել են «Ֆաբարմ» տիպի որսորդական հրացան` լիցքավորված 12 մմ տրամաչափի 2 փամփուշտով

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողներն ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով հունիսի 16-ին, ժամը 22.00-ին, իր վարած «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով, Թևոսյան փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Հրանտ Հ.-ին:
Անձնական զննությամբ նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է «Ֆաբարմ» տիպի որսորդական հրացան` լիցքավորված 12 մմ տրամաչափի 2 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: