Ոստիկանները հայտնաբերեցին երկրորդ ավտոմեքենան վնասողին
29.10.2013 18:26
Գույքի դիտավորությամբ ոչնչացում
Ինչպես տեղեկացրել էինք` հոկտեմբերի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ վնասել են Երևանի Ն. Տիգրանյան փողոցում կայանված իր ընկերների «Ֆորդ Տրանզիտ» և «Ֆորդ Ֆուսիոն» մակնիշի ավտոմեքենաների անվադողերը՝ պատճառելով նյութական վնաս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 18-ին պարզվել էր «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի անվադողերը վնասած անձի ինքնությունը՝ 1985 թ. ծնված Խորեն Ս., որը ժամը 18.30-ին ներկայացել էր ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Շարունակելով օպերատիվ միջոցառումները, ոստիկանության ծառայողները հոկտեմբերի 23-ին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արթուր Հ.-ին: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 15-ին Երևանի Ն. Տիգրանյան փողոցում կայանված «Ֆորդ Ֆուսիոն» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը ինքն է վնասել:
Նշված երկու դեպքերով ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: