ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերեցին սուպերմարկետից գողություն կատարողին

10.05.2013 12:45 Գողություն

Մայիսի 9-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ Դավիթաշեն թաղամասում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի հարակից տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Միսակ Պ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 10.00-ին, նշված սուպերմարկետից օծանելիք է գողացել:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: