ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերեցին փախուստի դիմած կողոպտչին

13.02.2013 12:00 Կողոպուտ

Փետրվարի 12-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արթուր Հ.-ին:
Պարզվել է, որ նա ժամը 13.20-ի սահմաններում Շահումյանի հրապարակում   ձեռքով հարվածել է 1992 թ. ծնված Լուսինե Հ.-ի գլխին և փորձել հափշտակել  պայուսակը, սակայն քաղաքացիների միջամտությունից հետո` դիմել է փախուստի:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: