ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերեցին փախուստի դիմած և հետախուզման մեջ գտնվող կալանավորին

Մայիսի 3-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 54 շենքի մոտից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր, 1961 թ. ծնված Արմեն Կաբալյանին, որը ապրիլի 18-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից): 
 Ա. Կաբալյանը նախապատրաստված նյութերի հետ միասին հանձնվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
 Խափանման միջոցը` կալանք:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: