ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հետապնդել և բռնել են կողոպտչին

26.04.2013 11:23 Կողոպուտ
Ապրիլի 25-ին  ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի մոտ նկատել են երիտասարդի, որը մի կնոջ պարանոցից բացահայտ պոկելով վզնոցը՝ դիմել է փախուստի: 
Հետապնդման արդյունքում՝ փախչողը բռնվել և բերման է եթարկվել բաժին:
Պարզվել է, որ նա 1989 թ. ծնված  Սարգիս Խ.-ն է:
Նույն օրը, ժամը 18.00-ին, 57-ամյա տուժողը հաղորդում է տվել, որ Սարգիս Խ.-ն ժամը 16.30-ի սահմաններում Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի մոտ իր պարանոցից պոկել է ոսկյա շղթան և դիմել փախուստի, սակայն չի կարողացել հափշտակել, քանի որ շղթան պոկվելով` ընկել է հագուստի մեջ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: